Posted in 2019-20 Ուստարի, 2020-21 ուստարի, 2022 Ուստարի, Հայենագիտության և Բնագիտության ֆլեշմոբեր, Հայրենագետի ակումբ, Հայրենագիտության ակումբ, Հայրենագիտություն, Հեռավար ուսուցում 2020, Հորինուկներ, Հունիսյան Ճամբար, Ձայնագրություններ, Ձմեռային ճամբար 2021, Մաթեմատիկա, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մաթեմատիկա ընտրությամբ գործունեություն, Մաթեմատիկա-4, Մաթեմատիկայի ստուգատես 2021, Մաթեմատիկայի ֆլեշմոբ, Մաթմատիկա 5-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Մայրենիի ստուգատես, Մայրենիի ֆլեշմոբ, Մեդիա, Մեկնաբանություններ, Նախագծեր, Ուսումնական պատարագ, Պատկերասրահ, Ռուսերեն, Սեբաստացու օրեր, Սովորողների բլոգ, Տեխնոլոգիա, Օտար լեզու, Ֆիլմեր, բնագիտություն հայրենագիտություն, Անգլերեն, Անգլերենի ինքնաստուգում, Առանց կարգ, Արևմտահայերենի բառարան, Բանաստեղծություներ, Բլոգ, Բնագիտություն, Դասվարների բլոգ, Ելք ստուգատես․ամփոփում, Երգեր, Զատիկ, Ընտանեկան նախագիծ, Ընտրությամբ գործունեություն, Թարքմանչական ջոկատ 2022, Իմ գրադարան, Լրացուցիչ կրթություն, Լրացուցիչ կրթություն դաշնամուր, Խաղեր

Հայաստան

Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։ Հայաստանը 1-ին պետությունն է, որը պետական կրոն է հռչակել քրիստոնեությունը 301 թվականին։Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և ունի 2 930 450 մարդ (2017)բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է, իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է.

«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Posted in 2022 Ուստարի, Թարքմանչական ջոկատ 2022

ՕրⅩⅢ

Այսօր մեզ մոտ եկան Մայր դպրոցի աշակերտները և մեզ հետ խաղացին ռուսերեն խաղ։ Հետո քննարկեցինք մեր անգլերեն տեքստերը ռուսերեն։ Նրանց գնալուց հետո մենք կարդացինք և թարգմանեցինք մի հետաքրքիր տեքստ։ Եվ միասին ձայնագրվեցինք։

Posted in 2022 Ուստարի, Թարքմանչական ջոկատ 2022

Օր Ⅺ

Այսօր մեզ մոտ թեյախմությունն է, որովհետև համ ռուսնները համ էլ անգլիացիները սիրում են թեյ։ Մենք մեզ հետ վերձրել էինք բաժակներ, գդալներ և ափսեներ։ Մենք միասին խոսենիցինք և իմացանք, որ Անգլիացիները սիրում են թեյը կաթով իսկ ռուսները լիմոնով։ Մենք թեյը խմեցինք խաղցրավելնիքով և ազնվամորիով։ Անգլիայում կա թեյախմության ջամ։ Թեյախմությունից հետո մենք գնացինք բակ և խաղացինք ձնագնդի։

Posted in 2022 Ուստարի, Ռուսերեն, Օտար լեզու, Անգլերեն, Թարքմանչական ջոկատ 2022

Օր Ⅱ

Մենք այսօր այցելեցինք Սևաբերդ, որին մենք նմնեցնում էինք Սպիտակաբերդի։Մեր օրը շատ հետաքրքիր անցավ։ Նաև եղան մի քանի դեպքեր։ Այնտեղ շատ ձյուն էր եկել և մենք ձնագնդի քաղացինք։ Սա ինձ համար շատ լավ և հետաքրքիր ճամփորդություն էր:😊

Թարքմանական ջոկատ

Posted in 2022 Ուստարի, Մայրենի, Իմ գրադարան

Շառլ Ազնավուրի Սուրբ ծննդյան անսովոր ընթրիքը

Ձմեռային արձակուրդներին ես կարդացել եմ Շառլ Ազնավուրի «Սուրբ ծննդյան անսովոր ընթրիքը»։Այդ պատմվածքը ինձ շատ դուր եկավ։Այն ցանկացած տխուր և վշտաբեկ մարդու համար լավագույն մխիթարությունն է, քանզի պատմվածքի հերոսը ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ հայտնությամբ դառնում է երջանիկ և իմաստուն մարդ ։ Պատմվածքը մարդկանց ուսուցանում է սեր, հուսյ և հավատք առ ԱՍՏՎԱԾ։