Posted in 2019-20 Ուստարի, 2020-21 ուստարի, 2022 Ուստարի, Հայենագիտության և Բնագիտության ֆլեշմոբեր, Հայրենագետի ակումբ, Հայրենագիտության ակումբ, Հայրենագիտություն, Հեռավար ուսուցում 2020, Հորինուկներ, Հունիսյան Ճամբար, Ձայնագրություններ, Ձմեռային ճամբար 2021, Մաթեմատիկա, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մաթեմատիկա ընտրությամբ գործունեություն, Մաթեմատիկա-4, Մաթեմատիկայի ստուգատես 2021, Մաթեմատիկայի ֆլեշմոբ, Մաթմատիկա 5-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Մայրենիի ստուգատես, Մայրենիի ֆլեշմոբ, Մեդիա, Մեկնաբանություններ, Նախագծեր, Ուսումնական պատարագ, Պատկերասրահ, Ռուսերեն, Սեբաստացու օրեր, Սովորողների բլոգ, Տեխնոլոգիա, Օտար լեզու, Ֆիլմեր, բնագիտություն հայրենագիտություն, Անգլերեն, Անգլերենի ինքնաստուգում, Առանց կարգ, Արևմտահայերենի բառարան, Բանաստեղծություներ, Բլոգ, Բնագիտություն, Դասվարների բլոգ, Ելք ստուգատես․ամփոփում, Երգեր, Զատիկ, Ընտանեկան նախագիծ, Ընտրությամբ գործունեություն, Թարքմանչական ջոկատ 2022, Իմ գրադարան, Լրացուցիչ կրթություն, Լրացուցիչ կրթություն դաշնամուր, Խաղեր

Հայաստան

Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։ Հայաստանը 1-ին պետությունն է, որը պետական կրոն է հռչակել քրիստոնեությունը 301 թվականին։Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և ունի 2 930 450 մարդ (2017)բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է, իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է.

«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։