Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Թեստ 1

Վախթանգ Անանյան

Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա □ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե¬րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա¬ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ¬ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո¬ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց¬նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե¬ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի¬քից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:

Առաջին, բարձրանալ, երբեմն, մարդ:

  1. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

Տնտեսությունը անհատական կերպով վարող և գյուղատնտեսական արտելի անդամ չհանդիսացող գյուղացի:

  1. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

Պտուղ-բերք

Մաքուր-կոկիկ

Տխուր-անտրամադիր

Ոռոգել-ջրել

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ-ավտոտնակ

բ/դաչա-ամառանոց

գ/մայկա-շապիկ

դ/սումկա—պայուսակ

  1. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժա

դ/ շատ ջրիկ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ

Աչք, լանջ

Կիսաայրված, աստիճանաբար:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ բացականչական նախադասություն:

Պատկերացնում եմ, ինչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շեներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը:

8․ Կետադրիր տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ¬ռերի արանքներից։

  1. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

  1. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:

Նա միայնակ էր, սակայն գոհ իր կյանքից, քանզի կարող էր «քարից հաց քամել»:

11.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա. Մարդու աշխատանքը,

բ.ժայռի տակ միընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ միծառ կա, երկու սերկևիլենի։

գ.քարերից մաքրված մի գոգավորություն

դ.մի փոքրիկ առվիցամաքած հուն:

12.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:

Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։

13 Այլ վերնագիր մտածի պատմվածքի համար։

Բնակավայր

Leave a comment